Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ աշխարհի ամենատարեց տղամարդը մահացել է իր տանը՝ քնած ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Մասաձո Նոնական, ծնվել էր 1905 թվականին: 2018 թվականին նա ճանաչվեց ամենատարեց տղամարդն աշխարհում այն բանից հետո, երբ մահացավ իսրայելցի 113 տարեկան Իսրայել Կրիշտալը:
Աշխարհի ամենատարեց կինը ևս ճապոնացի է՝ 116 -ամյա Կանե Տանական: