Հարի Քեյնը կհեռանա «Տոտենհեմից»՝ պայմանով
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը շարքից դուրս է մնացել 2 ամսով, սակայն այս ամենը չի խանգարում, որ անգլիական սպորտային կայքերն ակտիվորեն գրեն Քեյնի ապագայի մասին։
Ըստ մի շարք կայքերի՝ Քեյնը կհեռանա Լոնդոնից այն դեպքում, եթե թիմը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Իսկ տեսականորեն դա շատ բարդ կլինի, քանի որ այս պահին Անգլիայում 6 հզոր ակումբ կա, որոնք պայքարելու են 4-րդ տեղի համար, իսկ Քեյնի վնասվածքը ահռելի կորուստ է «Տոտենհեմ»-ի համար։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնի համար պայքարում է Մադրիդի «Ռեալ»-ը։