Ինչո՞ւ Մարսելոն չի մասնակցում «Ռեալ»-ի հանդիպումներին, եթե նա վնասվածք չունի
Արդեն 3 հանդիպում է, ինչ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին պահեստայինների նստարանին է թողնում թիմի եզրային պաշտպան Մարսելոյին։
Մի շարք կայքեր սկսեցին գրել, որ հավանաբար լարված են Սոլարիի ու Մարսելոյի հարաբերությունները։ Շատերն այդ կարծիքին հանգեցին, քանի որ Սոլարիի հետ շատերը չեն կարողանում լեզու գտնել։
Իսպանական մի շարք կայքեր գրում են, սակայն, որ Մարսելոն մնում է պահեստայինների նստարանին, քանի որ ավելորդ քաշ ունի։ Փաստացի Սոլարիի համար կարևոր է դառնում Մարսելոյի ավելորդ քաշը, քան նրա ցուցադրած հրաշալի ֆուտբոլը: