«Լիլիթ Մակունց, մշակույթը միջիցդ դուրս եկավ, մարզպետները մտա՞ն»
Լիլիթ Մակունցը, ով Մշակույթի նախարար նշանակվելիս հայտարարեց, թե մշակույթն իր մեջ է, խմբակցության ղեկավար նշանակվելուց հետո էլ տպավորություն է թողնում, թե հիմա էլ մարզպետներն են իր մեջ:
Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասում է՝
«Որքանով ես տեղյակ եմ՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով...: Անկեղծ ասած չգիտեմ՝ օրենքն ինչ է թույլ տալիս, ինչ հաճախականությամբ են կատարվում պարգևատրումները, այստեղ հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները տարվա ընթացքում խրախուսման և պարգևատրման կարիք ունեն»:
Այս խոսքերը լսելիս հիշեցի մոդել Լիլի Մորտոյին, ով այս օրերին մի հումորային հաղորդման է մասնակցում, որտեղ «բլանդինկայի» կերպար է մարմնավորում, որտեղ հումորով ընդգծում են այդ աղջկա դատարկությունը: Ըստ գրված տեքստերի՝ Լիլի Մորտոն միշտ անտեղյակ, հիմարիկ աղջկա դեր է կատարում: Այդ հումորային կերպարին անշեղորդեն նման է Լիլիթ Մակունցը, ով «հիմարիկ բլանդինկայի» կերպարով հասավ իշխող խմբակցության ղեկավար և այժմ փայլում է իր անգրագիտությամբ:
Իրականում, խնդիրն այն է, որ «խելքից ոտաբոբիկ» այս աղջկան խմբակցության ղեկավար նշանակելուց առաջ նրա հետ պետք է պարապեին գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, քանի որ նմանատիպ իրավիճակներում բոբիկ գիտելիքներով կանգնել լրագրողների առջև և փորձել հարցերից խուսանավել, վիրավորանք է իր ուժին վստահած ու քվե տված հասարակության հանդեպ:
Մարզպետներին ժրաջանորեն պաշտպանող Լիլիթ Մակունցին, որպես շնորհակալություն, խորհուրդ կտամ մարզպետներին մի քանի գիրք նվիրել նրան, որ կարդա, գոնե պատկերացում կազմի, թե ուր է և ինչ մեծ պատասխանատվություն է իր վրա դրված:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն