Անկարան խոսել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ապագա գործողության մասինԱրմավիրում վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել (ֆոտո)Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել ենՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել են
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից
Քաղաքականություն

Սեփական շահի մասին մտածող, աղքատին մոռացող և խոստումներից հրաժարված պաշտոնյաներ

Երբ հեղափոխությամբ իշխանության եկածներին համեմատում ենք նախորդների հետ, նեղսրտում են, ասում են թե՝ եզրեր չկան, սակայն ակնհայտ է, որ ինչքան նորեկները պաշտոնավարեն, այնքան բյուջեի թալանը կշարունակեն, այս անգամ՝ ավելի մեծ ախորժակով, չէ՞ որ ներսում կա կուտակված տարիների պայքարի «աբիժնիկությունն» ու «չտեսությունը»:

Մի քանի օր է, ինչ լայնորեն քննարկվում է մարզպետների պարգևատրումների, 13-րդ աշխատավարձի մասին հրապարակումները: Շատերն ասում են՝ նորմալ է, օրինական է, սակայն մոռանում են, որ օրենքի սահմանմամբ պետք է առնվազն 6 ամիս գրանցված աշխատող լինեին, որ պարգևատրման արժանանային, իսկ այս նորեկները, ովքեր օրենքներից տառ անգամ չեն կարդացել, մեկ ամսվա աշխատողին պարգևատրում են, պարգևատրվածն էլ հաջորդ ամսվանից այլ՝ ընտրովի պաշտոն է սկսում զբաղեցնել:

Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ չգիտեմ օրենքն ինչ է թուլ տալիս, բայց մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով: Մակունցին պետք է հիշեցնել, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, և իրենց քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի մարզպետներին նման քայլ համատարած թույլ տալու մեջ:

Միամտություն է կարծելը, թե մարզպետներն ինքնուրույն են որոշել նման քայլի գնալ. կա քաղաքական վերնախավի «դաբրո», որը կրկին «թիվ ու թամասա», «օրենք ու տառ» չի ճանաչում:

Այսպես՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բյուջեից պարգևատրումներ է հատկացրել՝ շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարգևատրել է նաև ինքն իրեն, իսկ բյուջեից արված պարգևատրումների թիվը կազմում է 1 մլն 718 հազար դրամ:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով: Հաշվի առնելով, որ Արարատի մարզպետի աշխատավարձը 661,400 դրամ է, 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ, տեղակալներինը՝ 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամով:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անմասն չի մնացել գործընկերներից, նա ևս դրամական պարգևներով խրախուսել է աշխատակիցներին:

Հատկապես աչքի է ընկնում այն հանգամանքը, որ վերջինս ինքն իրեն մեկ օրում երկու անգամ է խրախուսել։ Նա 22 անձանց, այդ թվում՝ իրեն՝ մեկ անգամ պարգևատրել է 51.82 % չափով, երկրորդ անգամ՝ նույն անձանց և նորից իրեն, 15․34 %-ով։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից արված պարգևների թիվն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։

Սա է մեր նոր իշխանությունների պատկերը, սեփական շահի մասին մտածող, աղքատին մոռացող և խոստումներից հրաժարված պաշտոնյաներ 

 NESWSPRESS.am