«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ ԱնանյանՌումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
Հասարակություն

«1000-ից ավելի մարդ կդառնա գործազուրկ»․ նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել օրինագիծը

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները վստահեցնում են՝ օրենքի նախագիծն ունի բավականին բացթողումներ և պետք է լուրջ քննարկման ենթարկվի։

Այդ մասին նրանք հայտարարեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծին։

Տիգրան Ասրյանը, Ժորա Փանոսյանն ու Գոռ Գասպարյանը պատմեցին, որ իրենք արդեն եղել են առողջապահության նախարարությունում, սակայն, իրենց խոսքով, այնտեղ փափուկ բարձ են դրել իրենց գլխի տակ, թե օրենքը դեռ ուժի մեջ չէ և պետք է քննարկվի։ Ավելի ուշ պարզվել է, որ այլևս արգելվելու է նարգիլեն։

«Մենք եղանք առողջապահության նախարարությունում և հարցրեցինք, թե ինչո՞ւ են առանց քննարկման ընդունել օրինագիծը, սակայն աշխատակիցներից մեկը մեզ ասաց, թե իբր հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անց են կացվել հանրային քննարկումներ, ներկա են գտնվել շահագրգիռ կողմերը և հաշվի են առնվել դրական ու բացասական կողմերը։ Մենք ասացինք, որ նարգիլեի գծով շահագրգիռ կողմ միայն մենք ենք հանդիսանում, իսկ մեզ հետ երբեք նման քննարկումներ չեն անցկացրել»,-իրավիճակը ներկայացրեց ասուլիսի մասնակիցներից Գոռ Գասպարյանը։

Այստեղ էլ հենց առողջապահության աշխատակիցները նրանց հանգստացրել և տուն են ուղարկել, թե կրկին հանրային քննարկումներ կլինեն և նրանց կհրավիրեն։

Վերջիններս, առողջապահության աշխատակցի հորդորով դիմում են գրել և հեռացել, իսկ դրանից 1-2 ժամ անց հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել փոխնախարարը՝ ասելով, որ հանրային քննարկումներ անց են կացվել, շահագրգիռ կողմը ներկա է եղել։

«Մենք հիմա ուզում ենք, որպեսզի քննարկումներ լինեն կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց Գոռ Գասպարյանը:

Ժորա Փանոսյանը նկատեց. «Օրենքի հաստատման դեպքում 1000-ից ավելի մարդ կդառնա գործազուրկ, պետբյուջե հարկեր չեն վճարի, վնաս կհասցնեն նաև տուրիզմին: Ես համակարգում եմ նարգիլե սիրողների միությունը, անդամներ կան, մոտ 17 տարի նման բիզնես են Հայաստանում ծավալում»: