Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը:
Այս առնչությամբ, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:
Մինչ այժմ համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան: