Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հնարավորինս շուտ ապահով շրջանի ստեղծման շուրջ հարցերը:
Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են հատուկ միջոցառումներ իրականացնել սահմանամերձ Մանբիջա շրջանի բնակիչներին պաշտպանելու համար: Երկու երկրի ղեկավարները ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը Սիրիայում մնացած «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու գործում:
Հիշեցնենք, որ Մանբիջա շրջանում օրերս պայթյուն էր որոտացել, որի հետևանքով ամերիկացի հինգ զինվորական էր զոհվել: