Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ ԱնանյանՌումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվելԱնհրաժեշտ է` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան. Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժումՔրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները ևս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ2 եղբայր վիճաբանել են տաքսու վարորդի հետ, հարվածել նրան և դանակահարել 31-ամյա կին ուղևորին Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում (լուսանկար)Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ և հակառուսական պլացդարմ. Շարմազանով
Վազող տողեր

«Մարտի 1-ի գործը». վավերագրական ֆիլմ

Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի ստեղծման մասին։

Հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում ցուցադրեցին Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։

«Ամեն ինչ սպոնտան ստացվեց։ Ընկերների հետ հիշում էինք 1996-ի նախագահական ընտրությունները, 2008-ի իրադարձությունները։ Այն ժամանակ գործուղման մեջ էի Հայաստանում, լուսաբանում էի այդ իրադարձությունները։ Մեզ հետաքրքիր էր, թե որքանով կհամընկնի այն ժամանակվա իրադարձությունների շուրջ ունեցած մեր պատկերը այն ամենի հետ, ինչ հիմա են ներկայացնում», - ասել է Բաբայանը։

Քանի որ Բաբայանն արդեն լրատվականում չի աշխատում ու տեղեկատվական ռեպորտաժներ չի նկարահանում, որոշվեց, որ վավերագրական ֆիլմն ամենաօպտիմալը կլինի։

Միաժամանակ կասկածներ են եղել, կստացվի արդյո՞ք ֆիլմը, հաշվի առնելով վերջերս մարտի 1-ի գործի հետաքննության վերականգնումը։ Դա վերաբերում է ՀՔԾ-ի ու փաստաբանների հայտարարություններին, պաշտպանության նախկին նախարարի Միքայել Հարությունյանին հանձնելու Երևանի պահանջներին, Ռուսաստանի պատասխան հայտարարությանը և այլն։

«Գրեթե ամեն օր ինֆորմացիոն նոր միտումներ են ի հայտ գալիս։ Մենք կարող էինք պարզապես չհասցնել իրադարձությունների հետևից», - պատմել է Բաբայանը։

Դժվար աշխատանք էր սպասվում, քանի որ շատ ժամանակ էր անցել, կասկածներ կային՝ արդյո՞ք հնարավոր է գտնել բոլոր մասնակիցներին։ Նրանք տարբեր հանգամանքների բերումով կարող էին չցանկանալ մասնակցել նախագծին։ Բայց որոշեցինք փորձել։

Բաբայանը նշել է որ բազմիցս փորձել է հարցազրույց ունենալ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա կապի դուրս չեկավ։ Երկու ամիս նա նամակագրություն է վարել Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ, սակայն հանդիպման հնարավորություն այդպես էլ չի ընձեռվել։ «Պատճառաբանում էին զբաղվածությամբ։ Երևի հենց այդպես էր», - ասել է Բաբայանը։

«Մի քանի անգամ հուսադրող խոսքերից հետո նկարահանող խումբը Երևան է եկել։ Բայց վերջիվերջո մեզ ասացին, որ «չի ստացվի, վարչապետը զբաղված է»։

Բաբայանը նշել է, որ աշխատանքի ընթացքում շատերը հրաժարվում էին հարցազրույց տալ։

Կապի դուրս չեկան նաև իրադարձությունների այլ առանցքային մասնակիցներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից փոխանցեցին Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ նա չի պատրաստվում Քոչարյանի հետ մեկ ֆիլմում նկարահանվել։ 1996 թվականին Տեր-Պետրոսյանը գրեթե բառ առ բառ ասել էր, որ չի պատրաստվում Վազգեն Մանուկյանի հետ նույն ռեպորտաժում նկարահանվել», - նշել է Բաբայանը։

Մարդիկ կային, որ պատրաստ էին խոսել, բայց ոչ տեսախցիկի դիմաց։ Ասում էին, որ վախենում են, որ Հայաստանում կալանավորումներ են ու իրենք չեն ուզում «իրենց կրակը գցել»։

Ֆիլմի նկարահանումները սկսելիս Բաբայանը չէր մտածել, թե հայկական ալիքներից որ մեկով է այն ցուցադրվելու։ Այդ հարցը մի կողմ էին թողել։ Արդյունքում ֆիլմով հետաքրքրվեց «Հինգերորդ ալիքը» (նախկին «Արարատ»)։

Ֆիլմի սցենարը հեղինակել են Ռոման Բաբայանն ու Անտոն Գրիշինը, պրոդյուսերն էր երջանկահիշատակ Արթուր Ապրեսովը: