Ողբերգություն Մեքսիկայում․ խողովակաշարի պայթյունից զոհվել է 66, վիրավորվել՝ 76 մարդ
Այսօր խոշոր պայթյուն է տեղի ունեցել Մեքսիկայի Իդալգո նահանգում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պայթել է խողովակաշարը, իսկ այդ պահին վառելիքի խողովակաշարի մոտ եղել է ավելի քան 350 մարդ, ովքեր տարաներով եկել էին վառելիք գողանալու։
Իդալգո նահանգի իշխանությունները նշում են, որ պայթյունի հետևանքով կա 66 զոհ և 76 վիրավոր։ Վիրավորների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է։
Տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները, ովքեր տարածքից հեռացրել են բոլոր մարդկանց։
Ընդգծենք, որ տարեսկզբից Մեքսիկայի իշխանությունները պայքարում են վառելիքի ապօրինի յուրացման դեմ։