Ալվարո Մորատային ցանկանում է գնել իսպանական գրանդը
Արդեն հաղորդել ենք, որ Գոնսալո Հիգուաինը առաջիկա օրերին պաշտոնապես կներկայացվի որպես Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ։
Այս ամենն էապես ազդում է լոնդոնյան թիմի հարձակվող Ալվարո Մորատայի՝ Լոնդոնում մնալու վրա։
Իսպանական սպորտային պարբերականների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է իր կազմում տեսնել Ալվարո Մորատային և ամենայն հավանականությամբ ամեն ինչ կանի, որ Մորատան արդեն ձմռանը դառնա թիմի ֆուտբոլիստ։
Ընդգծենք, որ Ալվարո Մորատան Մադրիդի մեկ այլ թիմից՝ «Ռեալ»-ից է տեղափոխվել «Չելսի»։