«Խոնարհվում եմ Լիվերպուլի առաջ». Պեպ Գվարդիոլա
Անգլիայի պրեմիեր լիգայի այս տարվա մրցաշրջանում ֆանտաստիկ է հանդես գալիս Յուրգեն Կլոպի «Լիվերպուլ»-ը։
Կլոպի սաներն այնքան լավն են, որ այս մասին խոստովանել է անգամ «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Պեպը, մասնավորապես, նշել է, որ խոնարհվում է «Լիվերպուլ»-ի առաջ։ Նա նաև ընդգծել է, որ այս պահին ԱՊԼ-ում իրենցից հետո միայն 1 լավ թիմ կա և դա «Լիվերպուլ»-ն է։
Հիշեցնենք, որ 22 տուրից հետո Կլոպի սաները 57 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։