Հայտնի է, թե որտեղ կշարունակի իր կարիերան Մաուրո Իկարդին
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին առաջիկայում կերկարաձգի պայմանագրի ժամկետն իր ակումբի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Վերջին շրջանում խոսվում էր, որ Իկարդին չի ցանկանում պայմանագիրը երկարաձգել ակումբի հետ, սակայն այս լուրերին վերջնականապես վերջ դրեց ֆուտբոլիստի կինը, ով համարվում էն նաև Իկարդիի գործակալը։
Ընդգծենք, որ Իկարդիին իր թիմում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, սակայն պայմանագրի երկարաձգումից հետո այդ ամենն անել անհնար կլինի։