Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ ԱնանյանՌումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվելԱնհրաժեշտ է` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան. Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժումՔրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները ևս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ2 եղբայր վիճաբանել են տաքսու վարորդի հետ, հարվածել նրան և դանակահարել 31-ամյա կին ուղևորին Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում (լուսանկար)Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ և հակառուսական պլացդարմ. Շարմազանով
Մամուլ

«168 ժամ». Քավոր ու մանկության ընկեր․ կամայական ազատումներ ու նշանակումներ ՊԵԿ-ում

«168 ժամ» թերթը գրում է.

«Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Նրա խոսքով՝ նման փոփոխությունը նաեւ աշխատակազմի եւ կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել:

Այնինչ, 168.am-ի տեղեկություններով, ՊԵԿ ղեկավարն այդ թիվը հրապարակելիս չի ասում, թե որքան նոր հաստիքներ են բացվել, կամ այլ վարչություններ որքանով են ուռճացվել եւ կամայական ինչ նոր նշանակումներ են արվել։ Օրինակ, ՊԵԿ Ստուգումների վարչության (որի պետը ՊԵԿ ղեկավարի մանկության ընկերն է՝ Թելման Ասատրյանը, իսկ տեղակալը՝ Արմեն Պետրոսյանը՝ քավորը) աշխատակիցների թիվը քանակային առումով գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 60-ից դարձել է ավելի քան 120 աշխատակիցներով վարչություն։

Տարօրինակն այն է, որ մի կողմից՝ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքից ազատման դիմումներ է գրել տալիս, մյուս կողմից՝ թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարում, որտեղ պատահական կադրեր, բնականաբար, չեն ընդունվում։ Եթե, այնուամենայնիվ, նոր հաստիքներ են բացվում, միգուցե աշխատանքից ազատելու փոխարեն՝ այդ մարդկա՞նց առաջարկվեին այդ աշխատատեղերը։ Ընդ որում, ՊԵԿ-ում նաեւ խորհրդականների նոր հաստիքներ են բացվել. ՊԵԿ ղեկավարը որոշակի քանակության մարդկանց նշանակել է նաեւ՝ որպես 10 վարչության պետերի խորհրդականներ։ Ի դեպ, մեր աղբյուրների համոզմամբ, որոշ աշխատակիցներ պատրաստվում են դատարան դիմել։

Հիշեցնենք, որ ժամանակին Դ. Անանյանը հայտարարել էր, որ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ արդեն նոր աշխատանք ստեղծելու եւ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։

Դ. Անանյանի, մեղմ ասած, տարօրինակ այս հայտարարությունը, սակայն, մասնագետները որեւէ կերպ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչո՞ւ պետք է փորձառու մասնագետներից ազատվի այդ կառույցը, հատկապես, երբ այն համալրվում է մասնագիտական փորձառություն չունեցող մարդկանցով։

Լրատվամիջոցներն անդրադարձել էին նմանատիպ մի նշանակման, երբ ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց նախկինում ընդամենը մասնավոր սեկտորում մենեջերության փորձ ունեցող երիտասարդ մի աղջիկ՝ Շուշանիկ Ներսիսյանը, որը ղեկավարում է մաքսային ոլորտը, եւ պաշտոնում նշանակվելուց հետո անմիջապես գնդապետի կոչում ստացավ։ ՊԵԿ-ում տարակուսած էին, որ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդ է նշանակվում նման կարեւորություն ներկայացնող եւ մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնում, այլեւ, որ սրընթաց արագությամբ կոչում է ստանում, այն դեպքում, երբ մարդիկ տասնյակ տարիներ աշխատելով են կոչումների արժանանում։ Ավելին, եթե ՊԵԿ ղեկավարն իր խոսքերում հետեւողական լիներ, ուրեմն վերոնշյալ Թելման Ասատրյանը եւս պետք է հրաժեշտ տար իր զբաղեցրած պաշտոնին, եւ ՊԵԿ համակարգից շատերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում