«Փոխհրաձգություն»՝ ԱԺ նախկին և ներկա փոխնախագահների միջև
ՀՀԿ անդամ, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հավհաննիսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։
Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։ Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։ Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանն Արփինե Հովհաննիսյանին՝ նույն հարթակում՝ չուշացավ.
«Ցավոք, ես և Արփինե Հովհաննիսյանն ընկերներ չենք ֆեյսբուքում, ուստի ստիպված եմ այսպես պատասխանել տիկին Հովհաննիսյանին․
և այսպես, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արփինե Հովհաննիսյանին խորհրդի համար և խնդրել, որ ապագայում ևս իրեն ազատ զգա ինձ ուղղելու և օգնելու հարցում ինչպես հրապարակավ, այնպես էլ անձնական շփման ժամանակ»,-գրել էր Ալեն Սիմոնյանը: