Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
«Դատարանը որոշումը հրապարակեց, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց, իսկ փաստաբանների միջներդությունը մերժվեց՝ գրավը կիրառելու վերաբերյալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը: