Հայտնի մուլտֆիլմը՝ Գինեսի ռեկորդակիր
Ռուսական «Маша и Медведь» մուլտֆիլմը Գինեսի ռեկորդակիր է դարձել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մուլտֆիլմի «Маша плюс каша» էպիզոդը դարձել է պատմության մեջ YouTube-ում ամենաշատը դիտված մուլտֆիլմի էպիզոդը: Այս պահին այն ունի 3.4 միլիարդ դիտում: Մուլտֆիլմի այս հատվածը նաև YouTube-ում ամենաշատը դիտված հոլովակների հնգյակում է:
Մուլտֆիլմը թողարկվել է 2009 թվականին և անմիջապես էլ լայն ճանաչում գտավ ողջ աշխարհում, այն թարգմանվել է ավելի քան 36 լեզվով: Մեծ Բրիտանիայում այս մուլտֆիլմը նույնիսկ համարում են ռուսական պրոպագանդա և բազմիցս Կրեմլին մեղադրանքներ են ուղղում ՝ մուլտֆիլմը որպես սեփական գաղափարները տարածելու միջոց օգտագործելու համար: