Իսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)

Բժիշկները ժամանակ առ ժամանակ որակավորման քննություններ պետք է հանձնեն

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ամեն շաբաթ կազմակերպում է քննարկումներ, որտեղ ոլորտային խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն են ստանում ամենատարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ: Արդեն երկրորդ անգամ նախաձեռնության կազմակերպած քննարկման թեման առողջապահությունն էր, մասնակիցները՝ մայրաքաղաքի և մարզերի տարբեր բուժհաստատության ղեկավարները:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում մասնագիտական խոսակցությունները քննարկումից առաջ են սկսվում: Երեք ժամից ավելի տևած հանդիպումից հետո էլ քննարկման մասնակիցները չեն շտապում հեռանալ: Ոլորտում խնդիրները շատ են, բժշկության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներն էլ ամեն օր չէ, որ հանդիպելու ու զրուցելու առիթ են ունենում:

Քննարկման մասնակիցները համակարծիք են՝ ոլորտում արմատական փոփոխությունների կարիք կա: Համակարգային մոտեցում է անհրաժեշտ:

Առողջապահությունը և բժշկությունը պետք է հստակ տարանջատել իրարից, որպեսզի ամեն կառույց իր գործն անի ու մյուսին չխանգարի:

«Բժիշկ - հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ և այդպիսով կորցնում է իր վեհ դերը, դեմքը և դառնում՝ սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենք սկզբունքն է գործում, որովհետև այլ կերպ՝ հնարավոր չէ: Բժիշկը մեղավոր չէ, որ վիրահատությունը գումար արժե, բայց մենք ամեն օր լուտանքներ ենք լսում վճարող հիվանդներից, մենք նրանց կյանքն ենք փրկում, նրանք շնորհակալության փոխարեն անիծում են մեզ՝ թե ինչու ենք այդքան շատ վճարում: Սիրելիներս, եթե սրտի փականը երեք հազար դոլար արժե, ես չեմ կարող այն ձրի գնել և տրամադրել հիվանդին»,- ասում է «Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը ու ավելացնում՝ սրտի վիրահատություններն, օրինակ, Հայաստանում անհամեմատ ավելի մատչելի են, քան՝ արտերկրում, չնայած նույնն են տեխնոլոգիաները և օգտագործվող դեղորայքը, բայց դա հնարավոր է դառնում միայն բժիշկներին քիչ վճարելու արդյունքում:

«Այն դեղորայքը, տեխնոլոգիան, որ մենք օգտագործում ենք սրտի վիրահատությունների ժամանակ Հայաստանում չի արտադրվում: Արտադրվում է Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում… Ամենից էժան սրտի վիրահատությունը արտերկրում 30-40 հազար եվրո արժե, մենք 3-4 հազար դոլարով ենք անում: Ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը հետևյալ կերպ է աշխատում: Հիվանդանոցը բուժում է հիվանդին և արված ծախսերը ներկայացնում ապահովագրական ընկերությանը: Մեզ մոտ հակառակն է, ապահովագրական ընկերությունը որոշակի գումար է տալիս, ասում է՝ ինչպես կուզես այդ գումարի մեջ տեղավորվի: Ելքը ո՞րն է: Ստիպված բժշկին ենք քիչ վճարում, որ վիրահատությունը կարողանանք անել»,- նշում է նա:

Մասնագետների դիտարկմամբ առողջապահության համակարգի գլոբալ խնդիրներից է նաև պետական բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը: Ընդհանուր ապահովագրություն պետք է լինի, որը կգործի ոչ թե առանձին խմբերի, այլ՝ բոլորի համար: Ինչքան շուտ ներդրվի այդ համակարգը, այնքան լավ: Այդ դեպքում բժիշկը հնարավորություն կունենա զբաղվել բժշկությամբ և չխառնվել այլ տեսակի հարաբերությունների:

«Բժշկությունն ու առողջապահությունը տարբեր բաներ են և տարբեր մարդիկ պետք է զբաղվեն դրանցով: Ես բժիշկ եմ, բժշկություն եմ սովորել, սիրում եմ իմ գործը և ուզում եմ զբաղվեմ միայն բժշկությամբ ու չխառնվել այլ հարաբերությունների»,- ասում է «Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանը ու ավելացնում՝ ոլորտի առողջացման գրավականներից մեկն էլ բժիշկների անկախ որակավորման համակարագի առկայությունը պետք է լինի: Անկախ նրանից քան՞ի տարվա պրակտիկա, ի՞նչ կոչում ունի բժիշկը՝ նա պետք է որոշակի ժամանակահատվածը մեկ քննություն հանձնի ու նոր միայն աշխատանքը շարունակելու իրավունք ստանա:

«Որակավորման քննություններ բոլորը պետք է հանձնեն՝ պարտադիր ու պարբերաբար: Այդ քննությունը հանձնելու համար բժիշկը ամեն օր կաշխատի իր վրա, մրցակցություն կառաջանա և ոլորտը կառողջանա: Նախկինում որակավորում ստանալու համար բժիշկը ներկայացնում էր վերջին հինգ տարվա կատարած աշխատանքները: Ներկայացնում էինք քան՞ի հիվանդ է ընդունվել վերակենդանացման բաժանմունք և քանիսի՞ն ենք կարողացել փրկել: Հիմա այդպիսի տվյալները հաշվի չեն առնվում, նայում են միայն՝ ինչքա՞ն գումար մուծվեց բյուջե… Մինչև չլինի անկախ որակավորման համակարգը մենք առաջ գնալ չենք կարող»,- ընդգծում է նա:

«Կարծում եմ՝ որակավորման համար տարբեր մեխանիզմներ պետք է ստեղծել, որ հասկանանք, թե ո՞ւր ենք գնում: Որակավորման գործընթացը, ըստ իս, պետք է իրականացնի ազատ, անկաշկանդ կառույց: Դա կարող են իրականացնել նաև մասնագիտական ասոցիացիաները, որոնք որևէ կախվածություն չունեն այս կամ այն կառույցից »,- կարծիք է հայտնում Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մուրադյանի կարծիքով բժշկական շուկան լճացած է, բայց ոչ այն պատճառով, որ մասնագետներն են շատ ավարտում: Նա անընդունելի է համարում, որ բժիշկները զբաղվում են ամեն ինչով՝ անկախ նեղ մասնագիտացումից:

«Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի: Երեք- չորս մասնագիտությունների օրդինատորներ զբաղվում են ամեն ինչով և շուկան չի կարգավորվում: Պլաստիկ վիրաբույժը խոսում է դժվարացած շնչառությունից և միջնապատի ուղղումից, դիմածնոտային վիրաբույժը ականջի պլաստիկայով է զբաղվում, ԼՕՌ վիրաբույժն էլ դիմածնոտային կոտրվածքներ է ուղղում: Չկա կարգավորող մեխանիզմ և այդպիսով շուկան լճանում է»,- ընդգծում է նա:

Քննարկումն ամփոփում է Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը:

«Պետք է վերականգնել բժիշկների լիցենզավորման համակարգը: Յուրաքանչյուր բժիշկ երկու տարին մեկ պետք է հանձնի քննություն, նոր շարունակի մասնագիտական գործունեությունը: Այսպիսով բժիշկը կձգտի ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերել, տիրապետել աշխարհում ընդունված նորագույն մեթոդներին: Մրցակցությունը կբերի բժիշկների որակական հատկանիշների բարելավմանը»,- ամփոփում է նա: