Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան
Հասարակություն

Բարդույթներով տառապող Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը (տեսանյութ)

Այսօր, Ազգային ժողովում, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հրաժարվել է հեռախոսներով հարցազրույց տալ։ Այս մասին լրագրողներից մեկը գրառել է ֆեյսբուքյան իր էջում՝ ակտիվ հղում անելով (թեգելով) նաև Լենա Նազարյանին։

Իհարկե, Լենա Նազարյանի վերաբերմունքը հեռախոսներով նկարահանվելու նկատմամբ, զարմանալի է։ Ավելի տրամաբանական կլիներ, եթե նա ընդհանրապես հրաժարվեր նկարահանվելուց: Սա գուցե այդչափ չվրդովվեցներ լրագրողներին։

Բայց խնդիրն այն է, որ նա կատեգորիկ որոշել է՝ անհատական հարցազրույցներ հեռախոսային տեսագրությամբ չի անելու։ Նազարյան Լենան այդպես գրառել է հենց լրագրողի ֆեյսբուքյան գրառման ներքո․

Եվ սա այն նույն Լենա Նազարյանն է, ով դեռ մի քանի ամիս առաջ իսկապես կխնդրեր նկարահանվել ցանկացած որակի հեռախոսով, միայն թե իր ձայնը լսելի դառնար հանրությանը։ Իրենց մեկնաբանություններում այս փաստն արդարացիորեն նկատել են նաև շատ լրագրողներ։ Նազարյանը չի պարզաբանում, թե ինչու է նման «խտրականություն» դնում տեսանկարահանող սարքերի միջև, հատկապես, որ այսօր շատ հեռախոսներ իրենց որակական հատկանիշներով ո՛չ միայն չեն զիջում շատ տեսախցիկների, այլև ավելի լավ են նկարում, հեռախոսներով մինչև անգամ տեսաֆիլմեր են նկարահանվում։

Դժվար է ասել՝ սա ավելի շատ տեսախցիկն ավելի պատվաբեր համարող նոր իշխանություն մտած անհատի կապրի՞զ է, թե՞ ինչ-ինչ բարդույթներով տառապաող անձի կամակորություն, ով վախենում է տգեղ երևալուց, բայց ակնհայտ է, որ ցանկացած մարդու խոսքի բովանդակությունը տեսագրության որակի հետ ոչ մի կապ չունի։ Եվ ոչ ոք որակին չի նայում, երբ խոսքը իմաստուն է, դիպուկ և տեղին։

Նազարյանը երևի արդեն մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը թերևս հաջողություն չգրանցեր, եթե չլինեին ֆեյսբուքյան լայվերն ու հեռախոսային տեսագրությունները, որոնց միջոցով նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում նաև ինքը, անմիջական կապի մեջ էին մտնում ժողովրդի հետ, և նկարահանվում տարբեր իրավիճակներում։

Այստեղ թերևս կա մեկ բացատրություն՝ սա քաղաքական դաշտում զբաղեցրած դերային կոնֆլիկտ է․․․

Այլևս իշխանավոր Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը, և այդ Լենա Նազարյանի հետ նույնացվելու վախը։ Նա հավանաբար ինքն էլ զարմացել է կատարվածից, և չի կարողանում դեռևս մարսել ճակատագրի կողմից իրեն սկուտեղի վրա մատուցված պարգևը։ Հավանաբար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նման, Լենա Նազարյանն էլ մինչև պաշտոնին անցնելը չէր հավատում հրաշքներին, ու հիմա նրան թվում է, թե երազի մեջ է։ Նա հրաժարվում է բոլոր այն սովորություններից, որոնք կարող են ինչ-որ ձևով կապել իրեն նախկին Լենայի հետ։ Թերևս նա իրեն «իր ափսեի մեջ չի զգում» ու հիմա ինքն իր դեմ պայքարի է դուրս եկել։

Մինչդեռ խնդիրը ո՛չ թե հեռախոսներով նկարահանվել-չնկարահանվելու մեջ է, այլ գործով ցույց տալու, որ արժանի է այն աթոռին, որի համար քվե է ստացել։ Հակառակ դեպքում, անցյալը՝ վատ երազի նման՝ շարունակելու է հետևել Նազարյանին։ Թեև, մյուս կողմից էլ՝ անցյալի հետ կապը չի կարելի կտրել․ ինչպես ասում են՝ անցյալը կրկնվելու վատ սովորություն ունի, եթե նրան մոռանում են։

Ի դեպ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել հրաժարվել առավոտ-իրիկուն լայվ մտնելու՝ իր սովորությունից։

Իսկ հիշեցման կարգով, հրապարակենք շարժման օրերից մի հեռախոսային տեսագրություն՝ Լենա Նազարյանի մասնակցությամբ․

Արմինե Մկրտումյան