Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել
Հասարակություն

Իրավապահ կառույցների ղեկավարների ջրերը մի առվով չեն հոսում. ով ում աթոռի վրա աչք ունի

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, նույն ինքը՝ նախկին դատախազը, ցանկություն ունի Գլխավոր դատախազ դառնալու: Նա ավելին նեղ շրջանակներում հայտնել է, թե ում կցանկանար, որ դառնա ՀՔԾ պետ: Իր նպատակին հասնելու համար Խաչատրյանը լծվել է գործող դատախազի դեմ կոմպրոմատներ հավաքելու գործին, միաժամանակ ցանկանում է ստուգել Փաշինյանի տրամադրվածությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը բավականին հաջողությամբ է իրացնում իր առջև դրված այդ նպատակը:

Իր հերթին, գլխավոր դատախազն ամեն կերպ ջանում է մնալ սեփական աթոռին ու հաճոյանալ Փաշինյանի աչքին, նաև ապացուցել, որ իր մասնագիտական որակներով կարող է բավարարել նոր իշխանության պահանջները, իսկ նախկին իշխանության «մաս» կազմելը, տեղեկացվածության առումով, միայն օգնում է իրեն ու չի կաշկանդում:

Իշխանության «պահանջնելը բավարարելու» մասին ապացույցները վերջին աղմկահարույց գործերով բազմաթիվ են: Բերենք օրինակներ.

Դեկտեմբերի 21-ին ազատ արձակված Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք տարավ: Ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանին ազատության մեջ տեսնելը հանրությանը, մեղմ ասենք, գրգռեց և պետք էր հաճոյանալ իշխանությանն ու նրան դեռևս ծափահարող ու շոուների սիրահար հանրությանը:

Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ նույն կերպ. Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք ներկայացրեց, ու նա կալանավորվեց. ի՞նչ խոսք՝ Փաշինյանի սրտի ուզածի պես: Ավելին՝ անցանկալի դատավորներին ինքանաբացարկ են հայտնում դատախազները:

Սամվել Մայրապետյանի դեպքում էլ՝ անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժում էր:

Արմեն Գևորգյանին չկալանավորելու դեմ ևս դատախազությունը բողոք է տարել:

Եվ չնայած այս ամենին՝ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Արթուր Դավթյանին ամենապատասխանատու իրավապահ կառույցի ղեկավար թողեց (չնայած Գլխավոր դատախազին Ազգային ժողովն է ընտրում, բայց կարող էր «ստիպել» հեռանալ) և այժմ էլ թողնում է, առնվազն որոշակի վստահության ու որակների մասին է խոսում և, իհարկե, ինչ-որ հարցերում «ձեռնտու» լինելու, որին կանդրադառնանք ավելի ուշ:

Իրենց հերթին. Արթուր Դավթյանի և գաղտնալսված պետերի ջրերը, մեծ հաշվով, մի առվով չեն հոսում, ավելին՝ գաղտնալսված «ընկեր-ախպերներն» էլ այդքան «ընկեր-ախպերներ» չեն, պարզապես Սասուն Խաչատրյանին ձեռնտու է Վանեցյանի հետ «ախպերներ» խաղալը:

Հավելենք, նաև, որ Արթուր Վանեցյանը կանխորոշիչ նշանակություն ունի իրավապահ կառույցների ղեկավարների նշանակման հարցում, չնայած այդ «ընգեր ջանն» այդքան էլ ընկեր ջան չէ, որովհետև Վանեցյանն առիթ-անառիթ շեշտում է իր առավելության ու անհամեմատելի լինելու մասին: Փաշինյանի հետ ՀՔԾ պետի կապն էլ, ինչպես փաստեց ձայնագրությունը, ապահովում է հենց Վանեցյանը:

Այսպիսով, Վանեցյանը հուշողն է, գուցե նաև «լսածը» պատմողը Փաշինյանին, թե ուժայիններում ով լինի, ով ինչ է անում: Իսկ Դավթյանը, մեղմ ասած, ջերմ հարաբերությունների մեջ չէ ո՛չ Վանեցյանի, ո՛չ Սասուն Խաչատրյանի հետ, վերապահումներ ունի Օսիպյանի հարցում:

Սասուն Խաչատրյանը շունչը պահած սպասում է դատախազություն վերադառնալուն, Վանեցյանն էլ ամուր դիրքերում է, իսկ Օսիպյանի աթոռը ճոճվում է, ճոճվում է նաև Վանեցյանի քամուց: