«Մենք հնդկահավերի ֆերմա չունենք»․ Անդրանիկ Մանուկյանի պատգամավոր որդին հակադարձում է Բաբաջանյանին
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե իր հայրը դեսպան աշխատած տարիներին Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել:
Լրագրողի ճշտող հարցին, թե ստացվում է Ձեր հայրը բիզես չունի՞, կրտսեր Մանուկյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք հնդկահավերի ֆերմա չունենք»։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների անարդյունավետ աշխատանքի մասին և լրագրողների հետ զրույցում հայտարարել, թե Ուրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա ունի։