Վովայի Արշակը Երևանում է․ նա Վովա Գասպարյանի դեմ ցուցմո՞ւնք կտա
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Վովայի Արշակը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով Արշակ Հակոբյանը Վրաստանով եկել է Երևան։
Ըստ շրջանառվող լուրերի, Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը լքել էր Հայաստանը, դեռ նախորդ տարվա ամռանը։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ, նա գտնվում էր Դուբայ քաղաքում և ապրում տեղի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։
Ինչևէ, այժմ նա Հայաստանում է և իրապահաները վաղուց էին նրան սպասում։ Վերջիններս հույս ունեն, որ Արշակ Հակոբյանը կարող է Վովա Գասպարյանի դեմ ցուցմունք տալ։