Որտե՞ղ է ցանկանում խաղալ Նեյմարը
Արդեն 2 տարի է, ինչ սպորտային մամուլը Նեյմարին տեղափոխում է այլ ակումբ, սակայն կարծես թե բրազիլացին իրեն լավ է զգում Փարիզում: Այս մասին խոսել է նաև Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:
Նա, մասնավորապես, նշել է, որ Նեյմարը երջանիկ է Փարիզում և նա չի ցանկանում այլ ակումբ տեղափոխվել:
Տեղեկացնենք, որ Նեյմարի ապագան կապում են Մադրիդի «Ռեալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի հետ: