Գոնսալո Հիգուաինը մեկ ոտքով «Չելսի»-ում է
Արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են արգենտինացի Գոնսալո Հիգուաինի մասին լուրերը: Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները հայտնեցին, որ Հիգուաինն ու Լոնդոնի «Չելսի»-ն գրեթե հասել են համաձայնության:
Ըստ պարբերականների՝ Գոնսալոն կես մրցաշրջան վարձավճարով կխաղա Լոնդոնում, որից հետո անգլիական ակումբը կգնի նրա տրանսֆերը:
Ընդգծենք, որ Հիգուաինը տարեսկզբին վարձավճարով տեղափոխվեց «Միլան»: