Ֆրանսիայում պայթյուն է տեղի ունեցել ուսանողական բնակավայրում. կան տուժածներ
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պայթյունը տեղի է ունեցել ուսանողական բնակավայրում, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ պայթել են գազի անոթներ:
Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է 3 մարդ: Նշվում է, որ տարածքին կից համալսարանից ու շենքից տարհանվել են բոլոր ուսանողները: Այժմ տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները:
Նոր մանրամասների դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն: