Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն ազատվեցին մարզպետերի պաշտոններից
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Կարեն Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, իսկ Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից:
Կառավարությունը համապատասխան որոշում կայացնելու համար ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով: