Հարգելի պարոն Միրզոյան, անփորձությունը թերություն չէ, բայց ԱԺ ամբիոնն էլ մակապարտեզի հանդեսի տեղ չէ

Այս թեմայով
- Արարատ Միրզոյանն ութ պատգամավորի հետ կմեկնի Մոսկվա
- Մեր նոր պատգամավորների մեծ մասը ոչ թե հանձնաժողովներում են աշխատում, այլ ողջ օրը այս ու այն սրճարանում կայֆավատ են լինում
- Ժողովրդավարության ցուցի՞չ, թե Փաշինյանի դեմ հասունացող ալիք․ ՏԻՄ ընտրությունների աքսիոման
- «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոճիս համաձայն` հիմա ես պետք է ԱԺ ղեկավարությանն առաջարկեի չուպա-չուպս և պամպերս տալ Հայկ Կոնջորյանին: Բայց քանի որ միտումն այնպիսին է, որ այս «փոքրիկ բանավոր վրիպակը» կարծում եմ վերջինը չէ, լուրջ առաջարկ ունեմ ԱԺ ղեկավարությանը: Հարգելի պարոն Միրզոյան, անփորձությունը թերություն չէ, բայց ԱԺ ամբիոնն էլ մակապարտեզի հանդեսի տեղ չէ: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ սկսել թրեյնինգներ նոր պատգամավորների համար, որպեսզի հետո կարիք չլինի աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին բացատրել, որ նման «չարաճճիությունները» ոչ թե «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումն է, այլ երեխայի «վրիպակը»: Սովորելը երբեք ամոթ չէ»: