Պայթյուն ու կրակոցներ Քենիայում․ կա 15 զոհ
Զինված հարձակում է տեղի ունեցել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հյուրանոցներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք Reuters լրատվական գործակալությունից։
Զինված խումբը մեքենայով մտել է հյուրանոց, կրակել պահակների վրա, իսկ որոշ ժամանակ անց հյուրանոցում պայթյուններ են տեղի ունեցել և հնչել են կրակոցներ։ Այդ ամենի արդյունքում կա 15 զոհ և մեծ թվով վիրավորներ:
Զոհվածների մեջ Քենիայի քաղաքացիներից բացի, կան նաև այլ երկրի քաղաքացիներ։