Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի գերմանական գրանդ ակումբը
Տևական ժամանակ է, ինչ սպորտային մամուլը հանգիստ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Սակայն վերջին շրջանում նա նորից սկսեց հայտնվել ուշադրության կենտրոնում, քանի որ մի շարք գրանդ ակումբներ ցանկանում են իրենց թիմի ղեկին տեսնել պորտուգալացի մասնագետին:
Ինչպես տեղեկանում ենք գերմանական սպորտային կայքերից, Ժոզեի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիա»-ն, որտեղ մարզչական խնդիրներ կան:
Պորտուգալացի մասնագետը դեմ չի լինի գնալ Գերմանիա, քանի որ նա հասցրել է աշխատել եվրոպական բոլորր թոփ առաջնություններում, բացի Գերմանիայից: