Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից մեկն է․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել:
Նա այդ մասին հայտարարեց՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե համարո՞ւմ է արդյոք Արման Բաբաջանյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, լավ դեսպան։
«Որպես ապացույց՝ կարող ենք բերել և՛ Հայոց ցեղապսանության 100–ամյա տարելիցի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Վատիկանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, և՛ Հռոմի պապի պատմական այցը Հայաստան»,-լրագրողներին ասաց նա։
Հարցին, թե իշխանությունները սխա՞լ արեցին, որ Մինասյանին հետ կանչեցին, Բաբաջանյանն արձագանքեց, թե իշխանությունները հավանաբար ունեցել են դրա համար պատճառներ՝ հույս հայտնելով, որ նոր նշանակված դեսպանը կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են Վատիկանի հետ հարաբերություններում։