«Ժամանակ». Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը եւ բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, եւ ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից:
Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իրենց վարկանիշի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում