ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել են
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին
Վազող տողեր

Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով

Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։

1. Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա , այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ներման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի վերջին փուլում, այսինքն՝ երբ նախագահը որոշում է ներում շնորհել կամ մերժել ներումը։ Ընդ որում՝ հրապարակայնեցնելով որ փուլում որ մարմինը ինչ որոշում է կայացրել։ Այս պարագայում մի կողմից որեւէ ճնշում չի կարող գործադրվել ներման գործընթացի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից էլ այդ անձինք կգործեն ավելի հաշվետու կերպով, քանի որ կիմանան, որ իրենց որոշման մասին ի վերջո հասարակությունը տեղեկանալու է։

2. Սրա հետ մեկտեղ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սահմանել ընթացակարգեր ներման գործընթացի սկզբնական կամ միջանկյալ փուլերում նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար։ Օրինակ` սահմանվի ներման գործընթացի վերաբերյալ տուժողին իրազեկելու ընթացակարգեր` միեւնույն ժամանակ ամրագրելով, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման մասին տեղեկատվություն մինչեւ վերջնական որոշման կայացումը՝ ամեն տեսակ ազդեցությունից խուսափելու համար։ Այս համատեքստում ավելորդ չի լինի պետության կողմից «հաշտեցնող արդարադատության» մեխանիզմների կիրառման հիմքեր ստեղծելը:
Կարծում եմ՝ նման կարգավորումները կվերացնեին այն մտահոգությունները եւ հարցերը, որոնք այսքան բարձրաձայնվում են վերջին օրերին։Հաշվի առնելով հարցի կարգավորման վերաբերյալ լայն հանրային պահանջը՝ ես պատրաստ եմ տրամադրել օրենքում փոփոխությունների ամբողջական նախագիծ այն պատգամավորներին, որոնք կցանկանան հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

Հ.Գ. Ըստ էության ես այս առաջարկը արել եմ նաեւ նախկինում (բոլոր այն անձանց համար, որոնք զարմանում էին, թե ինչու եմ ես հիմա այս հարցին անդրադառնում)։ Հարցը այս պահին սրվեց ու դարձավ արդիական»։