Ցույցեր ու բախումներ Հունաստանում. ուսուցիչները պահանջում են աշխատատեղեր
Հունաստանում ցույցեր են իրականացնում ուսուցիչները, որոնց մասնակցում է ավելի քան 3000 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Reuters լրատվական կայքից:
Կայքը հաղորդում է, որ ցուցարարները պահանջում են ավելացնել աշխատատեղերը, քանի որ հազարավոր մարդիկ, ովքեր ունեն ուսուցչի որակավորում, անգործ են:
Ցույցերի ընթացքում բախումներ է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:
Ցույցերն ընթանում են Աթենքում՝ Հունաստանի խորհրդարանի դիմաց: