Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի թունելը լցվել է կեղտաջրով (լուսանկարներ)
Մոսկվայի մետրոյի «Լյուբլինսկո-Դմիտրովսկայա» հատվածն այսօր առավոտ մի քանի ժամ չի գործել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru լրատվական կայքից:
Մետրոյի այդ հատվածը մի քանի ժամ չի գործել, քանի որ թունելն ամբողջությամբ լցվել է կեղտաջրով: Գնացքները դադարեցրել են իրենց աշխատանքը ու մի քանի ժամ հետո միայն նորից աշխատել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է թունելում տեղի ունեցող աշխատանքները: