Ինչպե՞ս է Գոնսալո Հիգուաինը հարվածում ու գետնին է տապալում Ջենարո Գատուզոյին (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի զավեշտալի տեսանյութ իտալական «Միլան»-ի մարզումից:
Մարզման ժամանակ թիմի հարձակվող Գոնսալո Հիգուաինը պատահաբար գետնին է տապալում Ջենարո Գատուզոյին, որին էլ հաջորդում է թիմակիցների ծիծաղը:
Ընդգծենք, որ «Միլան»-ը պատրաստվում է Իտալիայի սուպերգավաթի հանդիպմանը, որտեղ կմրցի «Յուվենտուս»-ի հետ:
Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 16-ին: