Հայտնի է, թե որքան է կազմում Էդեն Ազարի հրաժարագինը
Լոնդոնի «Չելսի»-ն Մադրիդի «Ռեալ»-ին հայտնել է, թե որքան գումար է պահանջում Էդեն Ազարի համար: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Լոնդոնյան թիմը 112 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ է հրաժարվել բելգիացուց: Հաղորդվում էնաև, որ առայժմ Մադրիդից պատասխան չկա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Լոնդոնի մեկ այլ թիմ՝ «Տոտենհեմ»-ը սահմանեց իր հարձակվող Հարի Քեյնի հրաժարագինը, որը կազմում է 350 միլիոն եվրո: