Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով
Հասարակություն

Դուք ճանապարհ փակելու լիազորությունը չունեք՝ դա կառավարության դեմ է․ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի մասին

Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հուսով եմ՝ լավ եք։ Այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերը։ Վերջինիս հիմնական նպատակն էր, որպեսզի տեղեկացնի, որ այսուհետ ֆեյսբուքյան լայվերը կպակասեն, քանի որ աշխատանքից կտրվելը դժվար է, ժամանակ չունի և հոգնած է լինում։

Այս երկար-բարակ նախաբանից հետո, Փաշինյանն անդրադարձավ լրատվամիջոցներին։ Նա նկատեց, որ լրատվամիջոցները փորձում են նոր իշխանությունը «հանրապետականացնել», այսինքն՝ ասել, որ նույնն են։

«Ասում են՝ էս վարչապետն էլ ունի երկու ձեռք, երկու ոտք, էն վարչապետն էլ ուներ երկու ձեռք, երկու ոտք, նույնն ա։ Ես սա պատկերավոր եմ ասում, բայց ուզում են ասել, որ ամեն ինչ նույնն է»։

Փաշինյանն անդրադարձավ նաև իր որդու՝ ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանի արձակուրդին։ Նա նշեց, որ լրատվությունը շատ է անդրադառնում իր ընտանիքի անցուդարձին ու իր անձնական գործերին։

Իհարկե, նա չմասնավորեցրեց, որ այդ ինքն է իր ֆեյսբուքյան էջով ի ցույց դնում առօրյան։ Մի խոսքով՝ մի քանի պոպուլիստական բացատրություններից ու ոչ այնքան համոզիչ «պարզաբանումներից» հետո, ի վերջո, նա անցավ գլխավոր թեմային՝ կապված գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիային։

«Ես գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են ծագում, որ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին, և գիտեմ, որ որոշակի նյարդայնություն առաջացնում է, բայց ես հույս ունեմ, որ բոլորդ գիտեք, որ ես` ինքս, այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, իմ որոշման տիրույթում չեն»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա:

«Այսօր մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, դրա համար ճանապարհը փակել ենք, այնպիսի տապավորություն է, որ իրենք բռնել, մենք էլ բաց ենք թողել: Այդ մեր կառավարության և իշխանության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները, և ճանապարհներ փակելն ընդդեմ կառավարության է արվում»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել են, չի նշանակում, որ մեղադրանքները վերացել են: «Ինձ համար էլ էր տհաճ, որ իմացա խափանման միջոցը փոխելու լուրը»,- ասաց նա:

Փաշինյանի դիտարկմամբ՝ որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այս պրոցեսն օգտագործել․ 

«Ասում են՝ լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փակում․ դուք չե՛ք փակելու, որովհետև դրա լիազորությունը չունեք և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, քանի որ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել այդ ճանապարհների անցանելիությունը»,- ասաց նա և նշեց, որ ճանապարհները կաթվածահար անողներն ուղիղ կառավարության դեմ են գործում և կոչ արեց այդ ճանապարհով չգնալ:

Նա նշեց, որ կարևոր է փաստաբաններին մեղադրվողների անձնական բարեկամներ կամ թշնամիներ չընկալելը: «Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, որի ամենակարևոր պայմանը նաև մեղադրյալի պաշտպանությունն է` պաշտպանի միջոցով»,-ասաց վարչապետը և ավելացրեց, որ որևէ մեկը չի կարող հին ձևերով գործել: