Վահե Էնֆիաջյանը մխիթարանքի վարդեր նվիրեց Մանե Թանդիլյանին (տեսանյութ)
ԱԺ-ում, փոխնախագահների ընտրությունից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտրված փոխխոսնակներին հրավիրեց իրենց տեղերն զբաղեցնելու։
Շնորհակալության խոսքերից հետո, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը զբաղեցրին իրենց տեղերը։ Իսկ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն իր ելույթից հետո վարդեր նվիրեց այդ պաշտոնում առաջադրված ու բավարար ձայներ չհավաքած ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին:
«Վարդերի հեղափոխություն»,- տեղից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչի Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Տեղակալների վարդերի»։
Հիշեցնենք, որ Վահե Էնֆիաջյանին կողմ էր քվեարկել 108, Մանե Թանդիլյանի օգտին 19 պատգամավոր: