Ընտրվեցին ԱԺ փոխնախագահները. ով որքան ձայն է ստացել
Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հայտնի դարձավ, թե ովքեր են ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց առաջադրված թեկնածուների ստացած ձայները:
Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին քվեարկել է 109 պատգամավոր, դեմ՝ 20, մեկ քվերաթերթիկ անվավեր է եղել:
Լենա Նազարյանի օգտին կողմ է քվեարկել 124, դեմ 3 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Ընդդիմության փոխնախագահի համար առաջադրված էին նաև ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի և Լուսավոր Հայաստան խմբակցությունից Մանե Թանդիլյանի թեկնածությունները: Վահե Էնֆիաջյանին կողմ էր քվեարկել 108, Մանե Թանդիլյանի օտգին 19 պատգամավոր: