«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրաժարվել է մանդատից
Այսօր՝ հունվարի 15-ին, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին ԱԺ նիստն սկսելուց առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը կարող է գրավոր դիմումով հետ վերցնել իր հրաժարականի դիմումը։ Այդ դեպքում ԱԺ նախագահը հանդես կգա հայտարարությամբ, և պատգամավորը կվերականգնի իր մանդատը, իսկ եթե ոչ, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, Աժ նախագահը ստորագրում է այն, և հրաժարականը համարվում է ընդունված: