ԱՄՆ կոնգրեսը չի հավատում Թրամփին
ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է հարց ու պատասխանի հրավիրել Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ ներկա գտնված թարգմանչին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Դեռևս հարցը քննարկման փուլում է, որի արդյունքում էլ պարզ կդառնա՝ կարող է թարգմանիչը ներկայանալ հարց ու պատասխանի, թե՝ ոչ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Թրամփը ոչ բոլոր մանրամասներն է ներկայացրել իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումից, բացի այդ՝ նա թարգմանչից վերցրել է նրա աշխատանքային գրառումները:
Սա հիմք է հանդիսացել, որ դեմոկրատները կրկին անվստահություն հայտնեն նախագահ Թրամփին և Պուտինի հետ հանդիպման մանրամասները պահանջեն: