«Ինձ համար պլաստիկ վիրահատությունը նման է հերոինի»․ Դրյու Բերիմոր
43-ամյա Դրյու Բերիմորը տվել է հարցազրույց, որտեղ խոսել է ինքն իրեն հետևելու մասին։ Դերասանուհին խոստովանել է, որ չի պատրաստվում պլաստիկ վիրահատություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Դերասանուհին պլաստիկ վիրահատությունը համեմատել է հերոինի հետ։ Բերիմորը նշել է, որ ներկայումս բոլորը պլաստիկ վիրահատություն են անում։ Անգամ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն ու շատ երիտասարդ են։
Անգամ ամանորյա տոների ժամանակ, երբ բոլորը գիրանում են, Բերիմորը կարողացել է նիհարել 12 կիլոգրամով։