Գոնսալո Հիգուաինը խնդրել է «Միլան»-ին, որ իրեն թողնեն տեղափոխվել «Չելսի»
Իտալական «Միլան»-ի նորեկ Գոնսալո Հիգուաինը, ով փաստացի պատկանում է «Յուվենտուս»-ին, խնդրել է իրեն բաց թողնել Լոնդոնի «Չելսի»։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Այս լուրի մասին խոսվում է արդեն 3-4 օր, սակայն լուրի իսկության մասին ավելի հստակ խոսեց Ջենարո Գատուզոն, ով հարցազրույցում ընդգծեց, որ նա չգիտի, թե Հիգուաինն ինչ ընտրություն կկատարի։
Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ սպասվում է Մորատա-Հիգուաին փոխանակություն։