Փարիզում տեղի ունեցած պայթյունի զոհերից 1-ն իսպանուհի է
Այսօր առավոտյան Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածներից մեկը իսպանացի է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մահացածն իսպանացի կին է, ով պայթյունից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Նշվում է, որ վիրավորների մեջ կա ևս մեկ իսպանացի, ում վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 4 զոհ և 37 վիրավոր։
Զոհերից 2-ը փրկարարներ են։