Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նոր ղեկավար ունի
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանոu «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը: