«Յուվենտուս»-ն ու «Ռեալ»-ը ցանկանում են փոխանակվել ֆուտբոլիստներով
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը ցանկանում է իր կազմում տեսնել Իսկոյին, իսկ «Ռեալը»՝ Պաոլո Դիբալային։
Աղբյուրները հայտնում են նաև, որ 2 թիմերը ցանկանում են սկսել բանակցություններ այս 2 ֆուտբոլիստի փոխանակման հարցում։
Ընդգծենք, որ վերջին շրջանում լարված են Իսկոյի և Սոլարիի հարաբերությունները, և իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է ամեն կերպ մինչև ամառ փոխել ակումբային գրանցումը։