Արտառոց դեպք Ռուսաստանում․ դիահերձարան տեղափոխված կինը ողջ է եղել
Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Ամուրի մազրում։ Մարզի դիահերձարան տեղափոխվել է մի կին, որը դեռ ողջ է եղել։ Բուժքույրը կանչել է բժիշկներին, սակայն նրանք չեն կարողացել փրկել կնոջ կյանքը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
1956 թվականին ծնված կինը Վասիլևկա գյուղից էր։ Նրա ընտանիքի անդամներն առավոտյան նկատել են, որ կինը չի շնչում, կարծել են, որ մահացել է և կանչել են ոստիկանություն։
Ոստիկանները գալով մահացած կնոջ բնակարան՝ մահը որակել են որպես սրտի կանգ։ Դիահերձարան տեղափոխված կնոջը փորձել են ամրացնել համարակալման նշանը, երբ բուժքույրը նկատել է, որ նա դեռ ողջ է։ Ժամանել են բժիշկները, պայքարել են կնոջ կյանքի համար, սակայն 2 ժամ հետո նա մահացել է։
Նշվում է, որ կինը մահացել է թունավորման հետքևանքով: