Հասունանում է նոր գերֆանտաստիկ տրանսֆեր. որքա՞ն կարժենա Հարի Քեյնի տրանսֆերը «Ռեալի»-ի համար
Գաղտնիք չէ, որ «Ռեալ»-ն ամենաուշն ամռանը կիրականացնի մեգատրանսֆեր։ Թիրախում մի քանի ֆուտբոլիստներ են։
Ինչպես տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից, Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը որոշել է վաճառել Հարի Քեյնին 350 միլիոն եվրոյի դիմաց։
Անգլիական ակումբը բանակցություններ կսկսի այն ժամանակ, երբ ինչ-որ ակումբ կհամաձայնի վճարել այս գումարը։
Ընդգծենք, որ Քեյնին ցանկանում է գնել «Ռեալ»-ը։