Հզոր պայթյուն՝ Փարիզում (լուսանկարներ)
Այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պայթյունը տեղի է ունեցել Փարիզի Տրեվիզ փողոցում։ Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին հեռու մնալ պայթյունի վայրից։
Պայթյունի հետևանքով կան մեծ թվով տուժածներ, սակայն դեռ հստակ թիվ չի նշվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։