Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում
Ծագող արևի երկիրը հայտնվել է սկանդալի կիզակետում: Խոսքը Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահին է վերաբերում, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սպորտային կայքերից:
Նրա դեմ գործ է հարուցել ֆրանսիական դատախազությունը: Վերջինս մեղադրվում է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու համար կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օլիմպիական կոմիտեի ղեկավարն արդեն հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ խաղերի անցկացման ընտրությունը տեղի է ունեցել 2013 թվականին, որի արդյունքով Տոկիոն հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով Մադրիդից և Ստամբուլից: